ԳՈՒՅՆԵՐ (guyner)

ԳՈՒՅՆԵՐ
Հնուց հայտնի է, որ գույները կրում են իմաստային նշանակություն։ Սպիտակ գույնը միշտ նշանակել է մաքրություն, մտադրությունների և ցանկությունների անմեղություն, կյանքի ուրախություն, սեր, հոգու մաքրություն։ Արծաթագույնը նշանակում է նախանձ, վտանգ, հիվանդություն, ընկերների կեղծավորություն, դավաճանություն։ Երկնագույնը միշտ համարվել է իմաստության համար շնորհված մեծարանքի խորհրդանիշ։ Դեղին գույնը համբավի, հարստության խորհրդանիշ է։ Կանաչն անվտանգության և զգուշության նշան է։ Կարմիրը միշտ եղել է սիրո, հարգանքի, հարստության և փոխադարձ սիրո խորհրդանիշը։ Շագանակագույնը նշանակում է անհանգստություն, տխրություն, ձանձրույթ։ Մանուշակագույնը հարստության, մեծարանքի և սիրո նշան է։ Նարնջագույնը փառասիրության, միամտության նշան է։ Վարդագույնը նրբության, միամտության, անմեղության նշան է։ Կապույտը տխրության, դառնության և ձանձրույթի նշան է։ Սևը տխրության, սգո, հուղարկավորության, թշնամանքի, աղքատության նշան է։

Комментарии